Հավելվածների պատրաստում

Հավելվածների պատրաստում

Մոբայլ հավելվածների պատրաստումն այլևս ճոխություն չէ։ Որոշ նախագծերի և ստարտափերի պարագայում դրանք նույնիսկ անհրաժեշտություն են։ davians ընկերությունն առաջարկում է բջջային app-երի ստեղծում տարատեսակ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մի դեպքում մենք կարող ենք ստեղծել նախագծի կայքը, զարգացնել այն, իսկ հավելվածը պատրաստել բազմապլատֆորմ (кроссплатформенный) տեխնոլոգիաների կիրառմամբ, որը կօգտվի պատրաստի կայքի տվյալների բազայից։ Մյուս դեպքում կարելի է դիտարկել նատիվ լեզուներով (այն ծրագրավորման լեզուներն են, որոնք ստեղծվել են «հարազատ» պլատֆորմի համար) լրիվ անկախ հավելվածների պատրաստում։

Բջջային հավելվածների տեսակները

  • Վեբ app-երը նույնությամբ կրկնում են կայքի մոբայլ տարբերակը։ Ֆունկցիոնալ լուծումներն այստեղ սահմանափակվում են կայքի ֆունկցիաներով։ Այստեղ ամեն ինչ հիմնված է նույն HTML5 և JavaScript լեզուների վրա։
  • Նատիվ հավելվածների (нативные приложения) մասին խոսելիս նկատի ունենք Android, iOS և Windows պլատֆորմերից յուրաքանչյուրի համար զրոյից ծրագրվող app-երը։ Դրանք ծրագրավորում ենք ժամանակակից լեզուների և տեխնոլոգիաների կիրառմամբ՝
    - iOS օպերացիոն համակարգի համար կարող ենք կիրառել Swift կամ ObjectiveC՝ առաջինին տալով գերակայություն։
    - Android-հավելվածները գրում ենք Java լեզվով, սակայն ըստ ահնրաժեշտության Java-ի փոխարեն կարող ենք կիրառել Kotlin:
  • Հիբրիդային հավելվածները վեբ app-երի և նատիվ app-երի խառնուրդն են։ Այսինքն սրանք ներբեռնվում են AppStore կամ Google Play, ունեն iOS և Android օպերացիոն համակարգերի պահանջած ծրագրային կաղապարները, սակայն դրա տակ աշխատում է վեբ-ֆունկցիոնալը։
    Հիբրիդային են համարվում նաև բազմապլատֆորմ տեխնոլոգիաների միջոցով ստեղծված հավելվածները, որոնց դեպքում պետք չէ առանձին ծրագրավորում iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Հենց դրանով է բացատրվում նման գործքիների հարմարությունը և պատրաստման մրցունակ արժեքը։ Այս առումով անգերազանցելի է React Native ֆրեյմվորկը ։ Սա հարմար գործիք է ոչ միայն բազմաֆունկցիոնալ վեբ-նախագծերի ծրագրավորման համար, այլև հնարավորություն է տալիս բավականին կարճ ժամկետներում ստեղծել մոբայլ հավելված։ React Native-ի օգտագործումն ապահովում է բարձր արագագործություն, տալիս է հետաքրքիր ինտերֆեյսեր ստեղծելու հնարավորություն, խնայում է ժամանակը։

App-երի ստեղծման փուլերը

01Մտահաղացման քննարկում

Առաջին փուլում քննարկում ենք նախագծի մտահաղացումը։ Շատ կարևոր է հենց առաջին փուլում ստանալ ֆունկցիոնալի համաձայնեցված և իրար չհակասող նկարագրությունը։ Մենք կքննարկենք առաջադրված խնդիրները, կառաջարկենք օպտիմալ լուծումներ, միասին կկազմենք տեխնիկական նկարագիրը, որը կցվում է պայմանագրին։

02Նախագծում

Նախագծումը ենթադրում է ոչ միայն մոբայլ հավելվածի տեխնիկական նկարագիրը, այլև մակետների քարտեզը, որը ցույց է տալիս էկրանների հաջորդականությունը յուրաքանչյուր գործողության դեպքում, ինչի շնորհիվ ավելի հասկանալի են դառնում ֆունկցիաները։

03Դիզայն

Ստեղծում ենք բջջային հավելվածների բոլոր էկրանների դիզայնը՝ պլանավորելով օգտագործման բոլոր սցենարները։ Գրաֆիկական մասի բոլոր էլեմենտներին ուշադրություն ենք դարձնում։ Նման դիզայներական աշխատանքներում պետք է համոզված լինենք, որ օգտագործողներն ապագայում չեն բախվելու անհարմարությունների և կարողանալու են արդյունավետ լուծել խնդիրները։

04Ծրագրավորում

Մոբայլ հավելվածի պատրաստման (mobile havelvaci patrastum) գործընթացը բաղկացած է մի քանի փուլից։ Յուրաքանչյուր փուլում դուք ստանում եք աշխատանքների միջանկյալ արդյունքները, կարողանում եք վերահսկել որակը։

05Թեստավորում

Պատրաստի հավելվածը տրամադրում ենք պատվիրատուին թեստավորման և ըստ տեխնիկական նկարագրի ստուգման համար։ Ծրագիրը տեղադրում ենք մի քանի թեստային միջավայրում, նաև ձեր սմարթֆոնում, որտեղ հավելվածն աշխատում է ռեալ ռեժիմի նման։ Բոլոր հնարավոր խնդիրներն ու սխալները շտկում ենք այս փուլում։

06Հրապարակում

Ծառայությունը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո անցնում ենք դրա հրապարակմանը AppStore և Google.Play-ում։ Յուրաքանչյուրը հրապարակումից առաջ ստուգվում է Google-ի և Apple-ի մասնագետների կողմից, ինչը առաջինի դեպքում տևում է 1-2 օր, երկրորդի դեպքում մինչև մեկ շաբաթ։